Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վիտամիններ և միներալներ

3 անսպասելի փաստ վիտամինների մասին. news.am

3 անսպասելի փաստ վիտամինների մասին. news.am

Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ մեծ քանակությամբ վիտամին ընդունելը ո՛չ միայն չի կարող պաշտպանել քաղցկեղից, այլ՝ հակառակը: Ֆոլաթթվի, բետա-կարոտինի եւ վիտամին E-ի ավելցուկը նույնիսկ նպաստում է քաղցկեղի զարգացմանը:

 

Ահա 3 անսպասելի փաստ վիտամինների մասին.

 

Վիտամինները չեն կարող փոխարինել ճիշտ սննդակարգը

 

Որոշ մարդիկ վիտամիններ ընդունում են սխալ՝ մտածելով, որ դրանով իսկ ապահովում են օրգանիզմն անհրաժեշտ նյութերով: Իրականում արհեստական վիտամինները չեն կարող փոխարինել ճիշտ սննդակարգը կամ մեղմել վնասակար սովորությունների (շատակերության կամ անկանոն սնվելու) ազդեցությունը:

 

Չարաշահումը վտանգավոր է

 

Վիտամին C-ն, օրինակ, պաշտպանում է իմունիտետը եւ շատերին կարող է թվալ, որ, ինչքան շատ լինի, այդքան լավ: Իրականում ցանկացած վիտամինի ու միներալի ավելցուկը կարող է լուրջ խնդիրների պատճառ դառնալ: Նույնիսկ վիտամին C-ն, եթե այն շատ լինի, կարող է փորլուծություն եւ այլ խնդիրներ առաջացնել եւ վնաս հասցնել բջիջներին՝ դրանք պաշտպանելու փոխարեն:

 

Նույնիսկ բնական նյութերը կարող են վնասակար լինել

 

Նույնիսկ բնական նյութերի ավելցուկը կարող է վտանգավոր լինել: Օրինակ՝ կավան սովորաբար օգտագործում են քնի խանգարումների բուժման, տագնապայնության դեմ պայքարելու համար, սակայն, որոշ կարծիքների համաձայն, այն տոկսիկ ազդեցություն ունի լյարդի վրա: Գոճամորին, օրինակ, կարող է փոխազդել այլ դեղորայքի հետ եւ հանգեցնել անցանկալի հետեւանքների:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. getalife.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ